eBay.com կայքում աճուրդի հանված Նարեկացու ձեռագիրը դեռ չի գտել իր գնորդին: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ին փոխանցեց, որ հավանաբար առաջիկայում ձեռագրի հետ կապված նորություններ կլինեն: «Նկարներով դժվար է պատկերացում կազմել, պիտի ձեռագիրն իրականում տեսնենք: Այդ ժամանակ էլ կորոշենք»,- հավաստիացրեց Մատենադարանի տնօրենը:

