Երբ մի անգամ հեռուստահարցազրույցի խնդրանքով դիմեցի ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին, նա այսպես պատասխանեց. «Երբ ես տեսնում եմ հեռուստատեսությամբ խոսող որևէ գլուխ, փառք եմ տալիս Աստծուն, որ դա իմ գլուխը չէ և ինչ լավ է, որ այդ խցիկները ինձ չեն նկարահանել»։ Բայց օրեր հետո ես, այնուամենայնիվ, երեսս պնդացրի որքան կարող էի և գնացի Գառնու իր աշխատասենյակը։ Ես այդպիսի աշխատանքային սենյակ երբեք չէի տեսել՝ հատակից մինչև առաստաղ թղթեր, գծապատկերներ, ահռելի աշխատանքային կույտեր։

