ֆիլմի հեղինակները` Դորա և Ռոբերտ Կունը, ներկայացնում են այս ամենը` մինչև այժմ անհայտ մանրամասներով: “Կինս դաշնակահարուհի է և Խաչատրյանի ջութակի կոնցերտը ներկայացրել է մոտ 4 տասնյակ երկրում` Չիլիից մինչև Չինաստան: Խաչատրյանի` աշխարհին ամենահայտնի գործը թերևս Սուսերով պարն է. մենք ցանկացանք ավելի լայն ասպեկտով ճանաչելի դարձնել նրան: Հայտնի ռեժիսոր Փիթեր Ռոզենը մեր մտահղացումն իրագործեց քաղաքական ենթատեքստում` ներկայացնելով պատմություն Խաչատրյանի հայկական ոգու, ստեղծագործական մեծ ուժի և սովետական դաժան իրականության մասին”:

