«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Զվարթնոց» վավերագրական ֆիլմին՝ հայկական ճարտարապետության այդ բացառիկ կոթողի գաղտնիքները նորովի բացահատելու եւ հանրահռչակելու համար: Ֆիլմի ռեժիսոր Լ.Գեւորգյանն այժմ ծանր հիվանդ է եւ չունի բուժում ստանալու հնարավորություն:

