«Քանի որ ողջ աշխարհը իր հարգանքի տուրքն է մատուցում երկու մեծ հանճարներին, ուրեմն մենք էլ պիտի անմասն չմնանք այդ ամենից: Օգտվելով այն առիթից, որ ես հիմա Հայաստանում եմ գտնվում, ֆիլհարմոնիկի տնօրինությունը ինձ հրավիրեց, խնդրեց, որ այս կարճ ժամանակում իրականացնենք այսպիսի հսկայական մի ծրագիր», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հասմիկ Պապյանը՝ հավելելով, որ համերգի առաջին բաժնում կհնչեն Վերդիի, իսկ երկրորդում՝ Վագների ստեղծագործությունները:

