Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին: Թեկնածուների առաջադրման գործընթացը, օրենսդրության համաձայն, սկսվելու է քվեարկությունից 60 օր առաջ: Հունիսի 7-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում էր կայացվել գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրություն են հայտնել մի քանի այլ քաղաքական գործիչներ: Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, սակայն, գալիք ընտրություններում Ալիևի գլխավոր մրցակիցը լինելու է հենց Իբրահիմբեկովը:

