Կառավարությունն ու խորհրդարանը մերժեցին «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնությունների տրամադրումը կրթական ծրագրերի հայացմամբ պայմանավորելու առաջարկը։ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները դպրոցի հիմնադիրներին կոչ են անում թարգմանել կրթական ծրագրերն ու ներդնել։

