— Ռուսաստանի Դաշնությունը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախեւառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարեւան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ, — լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Բորդյուժան:

