«Ցնցված եմ նման ելույթից: Հիանալի երգչախումբ է, որը բարձրակարգ վարպետություն ունի, — ասում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Նելլի Զախարյանը: — Հիանալի դիրիժոր ունեն, որից շատ բան է կախված, բայց և բոլոր երաժիշտները ունեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ»: Իսկ ելույթի վերջում` հիմնական ծրագրից դուրս, նրանք ներկայացրին Մակար Եկմալյանի «Սուրբ, սուրբ» կատարումը:

