Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը նախ ողջունեց «իր եղբայրներին», հետո խոսքն ուղղելով իշխանություններին՝ հայտարարեց. «Ո՞ւր էիք դուք, երբ մեք տասնյակներով, հարյուրներով էինք Եռաբլուրում լինում։ Եթե մենք այսօր մեր ձայնը չբարձրացնենք, ի՞նչ պատասխան ենք տալու Եռաբլուրին։ Կառավարություն, դու էսօր ի՞նչ ես անում, էսօր ես իմ երեխային չեմ կարողանում դաստիարակել իմ ձևով, ես մի բան եմ ասում, ինքը մի տասն ավել ա ասում ձեր էդ սերիալներով։ Ես ձեզ համարում եմ հայ ազգի դավաճաններ»։


