«Այսօր քաղաքացիները չիմանալով ինչպես հասնել իրենց իրավունքների վերականգնմանը, ստիպված են լինում տարբեր տեղեր փակել ճանապարհները։ Ոմանք ճամպրուկները հավաքած լքում են հայրենիքը: Գորշ միջավայրում նստած քննարկում ենք բյուջեի կատարողականը, բայց մեր իրական պատկերն այսօր թարսի մեջ է»,- ասաց նա: Պատգամավորը զարմանալի համարեց այն, որ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, հայտարարել է, թե ինչ վատ բան կա նրանում, որ գլխավոր դատախազի ընտանիքը զբաղվում է կանաչու մշակմամբ կամ պոմիդորի աճեցմամբ: «Ամեն ինչ թարս է։ Իհարկե, չի կարելի, որ գլխավոր դատախազը զբաղվի գյուղատնտեսությամբ, նա պետք է զբաղվի իր գործառույթներով: Իհարկե, չի կարելի, որ քաղաքապետը մի քանի տարվա մեջ միլիոնատեր դառնա, ունենալով մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ»,-ասաց նա:
http://www.tert.am/am/news/2013/06/11/backward-postanjyan/
http://www.tert.am/am/news/2013/06/11/backward-postanjyan/

