Ջավախահայ hասարակական գործիչ Վահագն Չախալյանը, թեև կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ընդունում է Ջավախքի մի շարք պահանջները, բայց ինքն այնքան միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա նոր իշխանությունից ու բարձրաձայնի դրանք: «Վրաստանում երկիշխանություն է, իշխանության նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, որը թողել է նախագահ Սաակաշվիլիի ռեժիմը: Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ նրա ռեժիմը հայաթափում է Ջավախքը՝ թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով, այսօր Վրաստանի նոր իշխանությունները ասում են այն, ինչ մենք ասում էինք հինգ տարի առաջ, որ այդ ռեժիմը հանցագործություն է արել ջավախահայության հանդեպ»,– Ծիծեռնակաբերդում երեկ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
http://www.tert.am/am/news/2013/04/25/chakhalyan/


