Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք-շինություններ: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոնը»՝ ներկայացնելով իր հերթական տեսանյութը՝ Գյումրիում անօթևանների խնդիրների մասին:

