
«Րաֆֆի Հովհաննիսյանը, վարպետորեն չբացելով խաղաքարտերը, մարտավարության մեջ լինելով անկանխատեսելիի կողմնակից, քաղաքական դաշտին հանկարծակիի բերեց, որը, ըստ էության, հաջողություն ունեցավ՝ գործընթացը չտանելով բռնությունների»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ Քաղաքագետը հիշեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կուսակցությունների միասնական թեկնածու չէր, այլ իրական իմաստով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

