Խոսակցությանը միացավ նաև «մեկմիլիոնանոց երթ» անցկացնելու առաջարկով հանդես եկած Արշակ Զաքարյանը և ասաց. «Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ Րաֆֆիին, հիմա նա ասում է ժամը 6-ին, ուրեմն ճամփի կեսից մենք, եթե ետ կանգնենք, կանենք Սերժ Սարգսյանի ցանկությունը, մնացել է 4 ժամ։ 25 տարի համբերել ենք, եկեք ևս մի քանի ժամ էլ համբերենք։ Ես անձամբ մինչև 12-ը կանեմ ամեն ինչ, որ օգնեմ այս շարժմանը»։ Մարդիկ պնդում էին, որ պետք չէ ուշացնել և հենց հիմա շարժում ստեղծել։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ այսօր հրապարակում հավաքված մարդկանցով պետք է գնային Մարզահամերգային համալիր և թույլ չտային, որ Սերժ Սարգսյանը երդվեր։ http://www.tert.am/am/news/2013/04/09/drastic-steps/

