Բուլղարացի լրագրող, վավերագրող ռեժիսոր, սցենարիստ Ցվետանա Պասկալևան այսօր հայ լրագրողներին ներկայացնելով իր «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը՝ ասաց, որ այն ներկայացնում է այն իրականությունը, որը կատարվել է Ղարաբաղում, ինչը հակադարձում է ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Ֆիլմաշարը բաղկացած է 7 վավերագրական ֆիլմից. «Հույսի բարձունքներ», «Կլինի՞ արդյոք լուսաբաց Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Մայր հողի զինվորները», «Անդորր» և «Ոգի և հավատ»։ Ֆիլմաշարն արդեն ցուցադրվել է Բեյրութում, Պրահայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում։ Այն թարգմանվել է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, բուլղարերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

