
Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ելույթից հետո պատասխանելով Գ.Ծառուկյանի հետ իր` մոտ երեք ժամ տեւած հանդիպման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ր. Հովհաննիսյանը ասաց. — «Հանդիպում էր պարոն Ծառուկյանի հետ, ընդլայնված կազմով` մեր ներկայացուցիչները, ինչպես նաեւ պարոն Ծառուկյանի ներկայացուցիչները։ Քննարկեցինք ստեղծված իրավիճակը եւ որոշեցինք, որ պետք է շարունակենք խորհրդակցությունները, որպեսզի մենք այս իրավիճակին համապատասխան կարողանանք լուծումներ տալ համազգային այն մարտահրավերներին, որի առջեւ մեր ժողովուրդը կանգնած է»։

