«Ամենալավ լուծումը կլիներ, որ թեկուզ հինգ օր ընտրությունից առաջ հարգելի նախագահը ետ կանչեր իր մարզպետներին, իր քաղաքապետերին, գյուղապետերին, հրամանատարներին, բոլոր տեսակի պետերին, ովքեր ներկա դրությամբ փորձում են ժողովրդին վախեցնել, սպառնալ, կաշառել: Երեկ ես Լոռու մարզում էի, եւ հենց Ալավերդիի քաղաքապետարանում կար Հանրապետական կուսակցության շտաբ-կայանը: Այնտեղ նստած էր մարզպետը, թեկուզ արձակուրդի մեջ: Mտա, բարեւեցի, բարի ընտրություն մաղթեցի, բայց հենց այդ մուտքի մոտ շարվել էին տասնյակ գյուղապետերն, որոնք չէին գնացել Վանաձոր, որտեղ մարզպետի պաշտոնակատարն էր նստում, այլ գնացել էին Ալավերդի` կուսակցական շտաբ», — ասաց Հովհաննիսյանը:

