Հայերի մասին վեպ գրած ադրբեջանցու որդուն պաշտոնից ազատել են, հերթը կնոջն է

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ բողոքաշավը շարունակվում է: Ադրբեջանական Haqqin.az կայքի հաղորդմամբ` երեկ պաշտոնից հեռացվել է գրողի որդին, որն Ադրդեջանի մաքսային կոմիտեում բաժնի պետի պաշտոն էր զբաղեցնում:  Կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, թե Նաջաֆ Այլիսլին ինքն է հրաժականի դիմում ներկայացրել: Գրող Այլիսլին, սակայն, Zerkalo.az կայքի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը` նշելով, որ որդուն ստիպել են հրաժարական տալ:

http://www.tert.am/am/news/2013/02/06/aylisli/