Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը առողջություն ու շուտափույթ վերադարձ մաղթեց Հայրիկյանին:
«Ես համարում եմ, որ սա հարված է ոչ թե իշխանությունների վրա, ինչպես վարչապետը ասաց, այլ Հայաստանի ժողովրդի, պետականության եւ իմ վրա անձնապես: Ինչ-որ մեկը վախենում է ժողովրդի ձայնից, ժողովրդի իրավունքի իրացումից: Իշխանությունը թերացավ, պետությունը` ոչ երբեք», — ասաց Հովհաննիսյանը:

