«Ավելի լավ է մենք ունենանք ավելի քիչ տոկոս՝ 5, 7, նույնիսկ 10, քան թե ունենանք որոշակի խախտումներ կամ օրենքին չհամապատասխանելու դեպքեր», — այսօր Կոտայքի մարզում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը եւ Եղվարդ քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ անկեղծորեն բացատրեց, թե ինչ առավելություններ կունենա ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը․ — «Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն միշտ երկար է լինում, երկար է լինում միջազգային ատյաններում, երկար է լինում երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելիս»։

