Այսօր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ շաբաթաթերթի` «Ակօսի»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցն է։ 2007թ.-ի ճիշտ այս օրը՝ հունվարի 19-ին նա սպանվեց Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Այսօր Ստամբուլում միջոցառումներ տեղի կունենան՝ ի հիշատակ հայազգի խմբագրապետի մահվան։ Դինքին նվիրված երթն այս տարի կկրի «Հունվարի 19-ը՝ հայի սպանության դատապարտման և ներողություն խնդրելու օր» խորագիրը։

