Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի գնահատմամբ, կառուցապատողին` հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, հաջողվեց հասնել նպատակին․ — «Շուկայում կատարվում է այն, ինչ կառուցապատողը պլանավորել է ի սկզբանե։ Այսինքն՝ շենքի հետնամասում կառուցվում է բազմահարկ, ենթադրաբար՝ առեւտրի շենք։ Փաստորեն մարդը իրականացնում է շինարարություն, որի համար չունի որեւէ թույլտվություն», — ասում է ճարտարապետը։

