Ավարտական երեկո:

Արթեն  մոտ երկու տարի է, ինչ գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսուցանում է  մոտ  15  երեխա: Նրանք ուսումնասիրում են մայրենի լեցու՝ գրել եվ կարդալ են սովորում, Հայաստանի պատմության եվ մշակույթի վերաբերյալ զրույցներ են վարում եվ , որը թերեվս ամենակարեվորն է՝ հայեցի դաստեարակություն են ստանում: Ղեկավարում է դպրոցի աշխատանքները երիտասարդ, բայց փորձված ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը : Ուսումնական տարին մոտենում է ավարտին եվ երեխաներն իրենց ուսուցչուհու հետ միասին ուզում են ներկայացնել ստացած  գիտելիքները իրենց ծնողների, ինչպես նաեվ բոլոր նրանց ուշադրությանը, ում դա հետաքրքրում է :

Ավարտական երեկոն կկայանա մայիսի 6–ին ժամը 12.00–ին  Ռիգայի Հայ Առաքելական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում : Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Հասցեն Կոյուսալաս- 5 :