ՀԱՅԱՄԵՏ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ:

Ֆրանսիայի կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Ռեշար Մալիեի կայքերը  գրոհի են ենթարկվել թուրքական հաքերների կողմից, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:

Հայկական հարցի պաշտպանության ոլորտում իր ջանքերով հայտնի պատգամավորն ասել է. «Իմ ինտերնետային բոլոր կառույցները կաթվածահար են եղել: Սա պայմանավորված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար վարկերի չտրամադրմանը եւ հայ համայնքին իմ մշտական աջակցությանն ուղղված իմ գործողություններով»:

Մալիեն ավելացրել է. «Թուրքիան տեղ չունի Եվրոպայում:Այո, հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի ցեղասպանություն է իրականացվել 1915թ-ին: Ես Ֆրանսիայի Հանրապետության պատգամավոր եմ: Ես ժողովրդի կամքով եռագույնը կրում եմ արդեն 25 տարի: Եվ թող բոլորն իմանան ընդուպ մինչեւ Թուրքիա` ինձ չեն կարող լռել ստիպել երբեք»:«Նման վարքագիծը վրդովեցուցիչ է»,-նշել է ավելի քան հարյուր պատգամավորի միավորող ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ խորհրդարանական խմբի ղեկավարը: Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին քվեստորը ներկայումս հավաքում է ողջ տեխնիկական տեղեկատվությունը` բողոք ներկայացնելու համար: