Վերջին տարիներին հայտնի դաշնակահար Գրիգորի Սոկոլովը բնակվում է Իտալիայի Վերոնա քաղաքի մոտակայքում: Նոյեմբերի 14-ին նա «Արամ Խաչատրյան» դահլիճում ունեցավ մենահամերգ: Հաջողությունը հսկայական էր ( վեց բիս էր): Մեծ մշակույթի տեր լինելով՝ նա այցելեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Մատենադարանը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ ծանոթանացել է հայկական ձեռագրական ժառանգությանը, միջնադարյան մանրանկարչությանը, տեսավ ձեռագրերի վերականգնման բաժինը: Հյուրն իր հիացական տպավորություններն է հայտնել Մատենադարանի ղեկավարությանը:

