«Los Angeles Magazine» պարբերականն իր ամենամյա «2026 L.A. Man List» ցանկում միանգամից երեք հայի է ընդգրկել։ Պարբերականի առանձնացրած անձանց թվում են սցենարիստ և պրոդյուսեր Սև Օհանյանը, հյուրընկալության ոլորտի ձեռնարկատեր Ջոն Թերզյանը, ինչպես նաև ժամանցային ինդուստրիայի իրավաբան ու կինոպրոդյուսեր Վահան Եփրեմյանը։

