Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում մասնակցած հանդիպումների թվով ֆուտբոլիստների պատմական վարկանիշի 13-րդ հորիզոնական։ 37-ամյա հայ կիսապաշտպանի համար հոբելյանական է դարձել Չեմպիոնների լիգայի՝ նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպումը (0։3), որի երկրորդ խաղակեսում նա խաղադաշտ է դուրս եկել փոխարինման։
Alpha News 2026.05.11

