Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հայտնում են, որ «Դաշնամուր» անվանակարգի 18-25 տարիքային խմբում հաղթող դաշնակահարը մրցույթի եզրափակիչ փուլում նվագել է Սերգեյ Ռախմանինովի թիվ 2 op. 36, b-moll Սոնատը։ Նա սովորում է պրոֆեսոր Իրինա Հակոբյանի դասարանում։

