Ինչ են կարդում Երևանում և մարզերում

Հայաստանի հանրային գրադարանների ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի հոկտեմբեր ամսվա ցուցակում առաջատար են Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Սասունցի Դավիթ» էպոսի տարբեր հրատարակությունները, Աննա Ջեյնի «Երկրպագուն» և Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը։