«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

Դեռեւս ամռանը մի շարք հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվում: Նա անգամ հրաժեշտ էր տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ու օգոստոսին վերադարձել Հայաստան: Նույնիսկ նրան փոխարինողի անունն էինք հրապարակել` ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, 2018-23 թթ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: …Հիմքը թերեւս այն է, որ երկար տարիներ եւրոպական երկրներում պաշտոնավարած անձի հանդեպ ռուսական կողմը վստահություն չի ունեցել: Ի դեպ, մասնագետներն ի սկզբանե ասում էին, որ դժվար թե Մկրտչյանի ագրեմանն ընդունվի ՌԴ-ի կողմից: Հիմա հայկական կողմը պետք է կամ նոր թեկնածու ներկայացնի, կամ բավարարվի հին դեսպանի ծառայություններով:

https://hraparak.am/am/post/a1987586cf39c377e1ea3032cab9df3b