Ալեքսանդր Սպենդիարյանին — 155!

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, հրավիրում է արվեստասերներին մասնակցելու հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը և միասին մեր խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու կոմպոզիտորի հիշատակին: Վայրը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ (կոմպոզիտորի շիրիմի մոտ):