Ըստ «Ոսկե գլոբուս»-ի պաշտոնական կայքի՝ Թադևոսյանը երկօրյա գալա-միջոցառման ժամանակ պարգևատրվող կինոյի և հեռուստատեսության վեց գործիչների շարքում է. բացի Հայաստանի ներկայացուցչից, կպարգևատրվեն Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից գործիչներ։Սամվել Թադևոսյանը հայտնի է որպես կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել Մհեր Մկրտչյանի «Կյանք և կռիվ» ռազմական դրամայում՝ Ղարաբաղյան պատերազմի մասին։

