Մարիս Լիեպայի նոր քանդակը տեղադրվել է Արամ Խաչատրյանի հրապարակում՝ Բրյուսովի նրբանցքում: Լիեպան պատկերված է որպես հռոմեացի զորավար Կրասս՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ «Սպարտակ» բալետի հերոսներից մեկը: Այս մոսկովյան միջոցառումը նվիրված էր պարողի 90-ամյակին: Ռեալիստական քանդակը ստեղծել է Ալեքսանդր Ռուկավիշնիկովը: Մոտակայքում գտնվում է Արամ Խաչատրյանի հուշարձանը (հեղինակ՝ Գեորգի Ֆրանգուլյան): Իսկ Ռիգայում՝ Օպերային թատրոնի շենքի մոտ նույնպես կա Մ.Լիեպայի հուշարձանը, նա ստեղծել են (2013) երկու էստոնացի քանդակագործներ՝ բոլորովին այլ գեղարվեստական ոճով:

