ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այցելել է Մատենադարան

Այցի ավարտին Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»: