Պլասիդո Դոմինգոն Երեւանում է

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 16-ին տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված յուրահատուկ համերգ-հանդիպում է լինելու նրա ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցությամբ: Այդ առիթով այս գիշեր Երեւան է ժամանել առաջատար օպերային բեմերի աստղ Պլասիդո Դոմինգոն, որը Գրիգորյանի ընկերն է եղել: