Ալեքսանդր Չակս՝ վերելքներով և վայրէջքներով լեցուն մի կյանք

Որտեղ ասես չես գտնի հայերիս մասին հիշատակություններ, երբեմն՝ ամենաանհավանական և անսպասելի վայրերում։ Լատվիացի բանաստեղծ և գրող Ալեքսանդր Չակսի «Վաճառողուհին» (1929) բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․  

Միգուցե մի փոքր խորն էր

զգեստի բացվածքը կրծքի մասում,

քանի որ նրանցից մեկն էր նա,

որ լիկյորի չորրորդ գավաթիկից հետո

վերցնում-ծխում է կողքինի ծխախոտը,

հայկական հանաքներ պատմում

և լույսի ներքո համբուրվում: