Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն հասանելի կդառնան հանրությանը. ՔԿ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար: