Ծայրահեղ տգետ քայլ կատարելիս, Բաքվի իշխանություններն օգտվում են կատարյալ անարձագանք իրավիճակից. Դանիելյան

Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։