Սեպտեմբերի 17-ին Պրահայի կոնսերվատորիայի տեղի ունեցավ 60-րդ հոբելյանական «Concertino Praga» միջազգային հեղինակավոր մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 15- ամյա Էլեն Վիրաբյանը (Հայաստան)։ Նա նաեւ արժանացավ հանդիսատեսի մրցանակին։ Էլենը մոտ 40 րոպե վարպետորեն կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը ֆլեյտայի համար փոխադրել էր Ժան Պիեռ Ռամպալը։ Իբրեւ պարգեւ Էլենը չեխական «Կարել Կոմարեկ ընտանեկան հիմնադրամ»ից ստացավ 5000 եվրո դրամաշնորհ, իսկ հանդիսատեսի մրցանակի համար՝ 500 եվրո։

