Առաջին գիտական համաժողով, նվիրված Վիլյամ Սարոյանի ստեղծագործական ժառանգությանը

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արվեստի ինստիտուտում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/IV, 6-րդ հարկ) տեղի կունենա հայ-ամերիկյան առաջին գիտական համաժողովը՝ նվիրված Վիլյամ Սարոյանի ստեղծագործական ժառանգությանը։ Համաժողովի ընթացքում արվեստագետներն ու հետազոտողները հանդես կգան զեկույցներով՝ անդրադառնալով Սարոյանի ստեղծագործական ճանապարհին, նրա գրական մտածողությանը, գաղափարներին և ստեղծագործական յուրահատուկ լուծումներին։