ՕՐԵՐ- ՊՐԱՀԱ — Հայտնի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» քարտինգի մրցույթում հաղթել է անհատական մրցավազքում, իսկ թիմային մրցավազքում իր թիմի կազմում նույնպես գրավել է առաջին տեղը։
Հիշեցնենք, որ հանրահայտ ջութակահարի վաղմեի հոբբիներից մեկը մեքենաներն են եւ ավտոմոբիլային սպորտը եւ իր հայրիկի ազդեցությամբ պատանի հասակից զբաղվում է մեքենաների էքստրեմալ մրցավազքով։ Նա քանիցս հոր հետ մասնակցել է ավտոմոբիլային մրցավազքի եւ իրենց թիմի անունն էր «Արմենիա»։ Ինչպես ժամանակին Սերգեյը ասել է ՕՐԵՐ ամսագրին տրված հարցազրույցում, փոքր հասակից շատ է սիրել մեքենաներ։ Գերմանիայում բազմիցս մասնակցել է սիրողական մրցումներին։ Շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին։

