ԴԱՎԻԹԸ ոչ միայն բարձր տաղանդավոր և պրոֆեսիոնալ էր, այլև եռանդուն և աշխատասեր։ Նա փնտրում էր նոր երգացանկ և հայտնագործություններ անում այս ոլորտում։ Նա կարող էր խորհրդակցել Լենինգրադի դիրիժորական դպրոցի շրջանավարտ Իսպիր Խարաջանյանի հետ՝ օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։ Իսկ Ռիգայի դաշնամուրային դուետ Նորա Նովիկի և Րաֆֆի Խարաջանյանի հետ Դավիթ Խանջյանը բազմիցս պրեմիերաներ էր պատրաստում հայ հանդիսատեսի համար։ Օրինակ՝ Բելա Բարտոկի երկու դաշնամուրի համար կոնցերտը և Ռայմո Կանգրոյի թիվ 1 կոնցերտը, որոը էստոնացի կոմպոզիտորը գրել էր հատուկ Նորայի և Րաֆֆիի համար, այս ստեղծագործությունները նախկինում երբեք չէին կատարվել հանրապետությունում։Հարկ է նշել, որ Ռայմո Կանգրոն իր ընտանիքի հետ հատուկ այս առիթի համար թռավ Երևան, իսկ ամռանը, սիրահարվելով Հայաստանին, մեկ ամիս անցկացրեց Դիլիջանում՝ Կոմպոզիտորների տանը։

