Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում տեղի ունեցավ «Հեղինակային կինոյից մինչև Հոլիվուդ» խորագրով հանդիպումը ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի հետ։ Նա «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։

