Հուլիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կստորագրվի մշակութային համագործակցության կարևոր հուշագիր Green Rock հիմնադրամի և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի միջև։ Այս նախաձեռնության նպատակն է Դիլիջանում ձևավորել բարձրարվեստ մշակութային կյանքի նոր ավանդույթներ, խթանել դասական երաժշտության հանրահռչակումը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

