Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը. Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը: