«Արամ Խաչատրյան» համերգասրահում 30.05 կայացել է համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվանի սան, կոմպոզիտոր Տոլիբ Շախիդիի 80-ամյակին։ Հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ մենակատարներ Ալեսանդրո Տավերնայի, Մաքսիմ Նովիկովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Ներառված էին՝ Տոնական նախերգանք, Ալտի կոնցերտ, Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 , Ռապսոդիա-երկխոսություն դաշնամուրի և նվագախմբի համար Արամ Խաչատրյանի թեմաներով, «Sado» սիմֆոնիկ պոեմ:
:

