24 թավջութակներ 11 երկրից կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10 մեծ կոմպոզիտորի տուն թանգարանում, իսկ երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նշենք, որ մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում, որը կրկին կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։