Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողով — 2026 

Հարգելի´ հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երեւանում կանցկացնի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը՝ կհամախմբելով ավելի քան 800 մասնակցի Հայաստանից եւ սփյուռքից։

Այս տարի գագաթնաժողովը կծառայի որպես համագործակցության եւ երկխոսության յուրահատուկ հարթակ սփյուռքյան մասնագիտական խմբերի, տարբեր ոլորտների նշանավոր հայազգի գործիչների, պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ համայնքային եւ հասարակական ներկայացուցիչների համար։

Քառօրյա գագաթնաժողովը հագեցած կլինի բազմոլորտ քննարկումներով եւ բազմաձևաչափ ծրագրերով՝ պանելային նիստեր, կլոր-սեղան քննարկումներ, աշխատաժողովներ, էքսպո-ցուցահանդես, փորձագիտական հանդիպումներ, համագործակցությանն ուղղված նախաձեռնություններ եւ մշակութային միջոցառումներ։

Գագաթնաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության, գրանցման կարգի եւ այլ մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում։

Հարգանքով՝

Կարեն Ավանեսյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի=

Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ