«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր:

